Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ժերար Դեպարդիեն հայտարարել է բեմը լքելու մտադրության մասին

Ժերար Դեպարդիեն հայտարարել է բեմը լքելու մտադրության մասին
06.01.2014 | 16:15

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում նշել է, որ հնարավոր է` շուտով հեռանա թատրոնից և կինոյից:

Դեպարդիեն ասել է, որ վերջերս դժվարանում է զբաղվել դերասանական արվեստով և ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ճանապարհորդությանը և մշակութային այլ ոլորտներին։ Նա խոստովանել է, որ, օրինակ, շատ կուզենար սովորել օտար լեզուներ։

«Ինձ դուր է գալիս դերասանի գործը, բայց դա շատ դժվար է» ,- ասել է Ժերար Դեպարդիեն` ավելացնելով, որ, չնայած ինքը հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, բայց իր հայրենի երկրում իրեն ջերմորեն են ընդունում: Նաև նշել է, որ ապագայում ծրագրում է այցելել Ֆրանսիա, սակայն միայ՝ որպես հյուր: Դերասանը պատմել է, որ այժմ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է եվրոպական երկրներում` Բելգիա, Իտալիա, շատ հաճախ լինում է նաև ՈՒկրաինայում, Ադրբեջանում և Ռուսաստանում:

Դերասանը նշել է, որ ֆինանսական դժվարություններ չունի, և իր բարեկեցիկ ապագայի համար վաստակելու կարիք չկա։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ